Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կառավարությանը նոր առաջարկ է ներկայացրել

Հունիս 22,2012 15:28

 

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սեւանից լրացուցիչ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց. «ՀՀ կառավարությունը, որը գյուղացիներին վաճառում է ջուրը եւ մարդիկ ճռռում են վճարների տակ, 150 մլն խմ ջուրը նվիրաբերում է Սեւանի հիդրոէլեկտրակայաններին, որոնք միլիոնավոր դոլարների շահույթ կապահովեն դրանով:Կառավարությունն ուզում է դուռ բացել՝ Սեւանի ռեսուրսների անսահման օգտագործման համար»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն ուշադիր ընթերցել է կառավարության հիմնավորումները, որ եթե 150 մլն խմ ջուր բաց չթողնենք՝ Արարատյան դաշտում կունենանք պրոբլեմներ. «Հասկանալի է, որ ՀՀԿ մեծամասնության աջակցություն ունեցող կառավարությունը առանց ընդդիմության էլ կարող է անցկացնել այս օրենքը, բայց եթե դուք ուզում եք համերաշխության մթնոլորտ լինի, ապա առաջարկում եմ, որ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի եւ տարածքային կառավարման եւ ինքնակառավարման հանձնաժողովները խումբ ստեղծեն, որոնք կլինեն Սեւանում, Արարատյան դաշտավայրում, որոնք եզրակացություններ կներկայացնեն իրավիճակի, նաեւ Սեւանի ափամերձ դղյակներին սպառնացող վտանգների մասին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930