Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Odnoklassniki.ru»-ից կօգտվեն հայերենով

Հունիս 22,2012 14:32

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  Mail. RuGroup-ի  «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքետինգի և ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը հայտարարեց, որ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից Հայաստանի բնակիչները կարող են օգտվել մայրենի լեզվով, արդեն իսկ հայերեն լեզվով թարգմանվել է կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաև հիմնական կայքը:

«Օդնոկլասնիկի» նախագիծը, որի 100 %-ը պատկանում է Mail. RuGroup-ին, «Հասարակական կարծիք» հիմնադրամի տվյալներով, ռուսաստանյան ամենահայտնի սոցիալական ցանցն է: Liveinternet-ի տվյալներով, դրա օրական լսարանը ավելի քան 33 մլն է:

«Ցանցում այսօր գրանցված են  աշխարհում գրեթե բոլոր մարդիկ, ի տարբերություն «ֆեյսբուքի»` «օդնոկլասնիկի» կայքից Հայաստանում ավելի շատ են օգտվում, երբ երիտասարդները միացնում են համացանցը, միանգամից մտնում են «օդնոկլասնիկի»: Այն ամենաճանաչված կայքն է Հայաստանում: Վիճակագրության համաձայն, «օդնոկլասնիկիից» օգտվում են հայ տղամարդկանց 60 %-ը, իսկ կանանց 40%-ը»,- փաստում է Ալեքսանդր Իզրյադնովը:

Բանախոսը նշեց, որ կայքը օր օրի թարմացվում է, էջի ձևավարմամբ զբաղվում են մասնագետները: Ըստ նրա, ցանցը հնարավորություն է տալիս անվճար շփվել ընկերների, բարեկամների, ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ, խաղեր խաղալ, վիդիոներ ու հետաքրքրաշարժ ինֆորմացիաներ քաղել:

«Բջջային օպերատորների տարբերակը ավելի օգտագործվող է, և հայերենի  գերխնդիրը դրվել է հենց բջջայինների համար: Հայերեն տարբերակով մարդիկ ավելի պարզ կծանոթանան իրենց առջև դրված կայքի խնդիրներին կամ նորություններին, այն հասկանալի կլինի ամենահասարակ մարդու համար: Մենք տեսնում ենք թե ինչպես է աճում ինտերնետ օգտագործողների ակտիվությունը Հայաստանում, և արել ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր սոցիալական ցանցում յուրաքանչյուրը կարողանա շփվել իր ծանոթների և ընկերների հետ իր մայրենի լեզվով»,-հավելում է մասնագետը:

«Օդնոկլասնիկիի» տեղայնացումը կընթանա երկու փուլով. հայերեն լեզվով արդեն հասանելի է կայքի շարժական տարբերակը, իսկ մոտ ժամանակներում լիովին կթարգմանվի նաև հիմնական կայքը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930