Aravot.am-ը այսօր ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ այն, որ մի շարք օրինագծերի քննարկման ժամանակ մամուլի ընթերցանությամբ էիք զբաղված, թեմա՞ն հետաքրքիր չէր, թե՞ ուղղակի խնդրին խորությամբ արդեն ծանոթ էիք, դրա համար չէիք լսում՝ նա պատասխանեց. «Լիզենզավորման օրենքը չգիտեի ինչի մասին է, իսկ Սեւանինը շատ հետաքրքիր էր, դրա համար եմ ներկա՝ ի տարբերություն շատ շատերի»: Մեր հարցին՝ դուք, ոչ թե ֆրակցիան, դե՞մ եք, որ Սեւանից այդքան մեծ քանակով ջուր բաց թողնվի, թե՞ կողմ եք այս օրինագծին՝ նա պատասխանեց. «Ռոմանտի՞կ պատասխանեմ: Էմոցիոնալ դեմ եմ, իհարկե: Ես Սեւանի ափին եմ մեծացել, այնտեղ ամեն քարն ինձ հարազատ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ