Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի մատնանշած Հունաստանի սցենարը չի կրկնվի

Հունիս 22,2012 13:27

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախօրեին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակով հնարավոր է՝ Հայաստանում կրկնվի Հունաստանի սցենարը. «…Արտագաղթ, արտաքին պարտք, աղքատություն, այս գերակա ճանաչված ուղղությունների գծով ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ընդունել են 770 մլրդ արտաքին ներդրումներով, ավարտել՝ 450-ով, կառավարությունը գիտի՞, որ Հայաստանի արտաքին պարտքն անցել է 6,5 մլրդ-ը, այս ցուցանիշով աշխարհի երկրներում վերջից 13-րդ տեղում ենք, մի՞թե չեք հասկանում, որ կկրկնվի Հունաստանի դեպքը»:

Երեկ «Առավոտը» հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց՝ արդյոք կիսո՞ւմ է նախկին վարչապետի կարծիքը, եւ որքանո՞վ է հնարավոր Հայաստանում Հունաստանի ճակատագիրը:

Պարոն Սաֆարյանի խոսքերով` մեր արտաքին պարտքը 3,6 միլիարդ դոլարի սահմաններում է, որը երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 40%-ն է կազմում. «Սա կարծես թե միջազգային տնտեսագիտական չափանիշներով համադրելի է: Այն երկրները, որոնց մոտ արտաքին պարտքը 140% է կամ մի քիչ ավելի, կամ պակաս, այդ երկրները դեֆոլտ, բնականաբար, ունենում են: Հայաստանը այդ համադրելիության մեջ է: Բացի դա, մենք ունենք մի շատ լուրջ կռվան, որը մեզ թույլ է տալիս զարգացնել մեր տնտեսությունը: Ո՞րն է դա: Մենք դրսից բանկերով ստանում ենք տարեկան մոտավորապես 2 միլիարդ դոլար, մի այդքան էլ ստանում ենք ֆիզիկական անձանց միջոցով, գրպաններով, որ բերում են, այ, հենց այդ 4 միլիարդ գումարն է, որ եթե պետությունը վարի ճկուն, նպատակամետ ֆինանսատնտեսական քաղաքականություն, մասնակցի արտաքին առեւտրին, եւ այդ արտաքին առեւտրից առաջացած առեւտրային կապիտալը դնի արդյունաբերության մեջ, տարեկան առնվազն 10 տոկոս արտաքին առեւտրին մասնակցելու դեպքում մենք կարող ենք ունենալ տարեկան 20-25 միլիոն ազատ փող՝ ներդնելու տնտեսության մեջ: Այս 10 տարիների ընթացքում՝ հաշվեք, մենք կորցրել ենք մոտ 200 միլիոն դոլար: Դրանք նստել են մի քանի օլիգարխների գրպանները: Հունական սցենարը չեմ կարծում՝ մեզ սպասվում է, որովհետեւ մենք ունենք լուրջ հոսք գումարների, պարզապես պետք է կարողանանք դրանք ճիշտ օգտագործել, դա երկնքից ընկած մանանա է, որոնք պետք է օգտագործել ոչ թե ի շահ 5-6 օլիգարխների, այլ ի շահ ժողովրդի եւ պետության»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930