Այն մանկապատանեկան է, որին կարող են մասնակցել են ոչ միայն պարային համույթներ, այլև` անհատ պարողներ` 6-20 տարեկան:
Մրցույթն անցկացվում է հայկական ժողովրդական, ազգագրական, աշխարհի ժողովրդների պարեր, սպորտային և պարահանդեսային, ազատ ոճ (Free style), փողոցային պարեր, պարային շոու և մոդեռն անվանակարգերում:
Փառատոնի գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինում երկու տարբեր կազմերից: Առաջինը դատում է հայկական ժողովրդական, ազգագրական և աշխարհի ժողովրդների պարերը, մյուս կազմը` սպորտային, պարահանդեսային, ազատ ոճի (Free style) , փողոցային, պարային շոու և մոդեռն պարերը:
Մրցույթի նպատակն է նպաստել հանրապետությունում գործող պարային համույթների միջև փորձի փոխանակմանը: Ի հայտ բերել համույթների իրական հնարավորությունները: Մրցույթի գեղարվեստական ղեկավար` Նարինե Սիմոնյանն ասում է. «Մենք ապահովում ենք հավասար պայմաններ և հնարավորություններ բոլոր մասնակիցների համար. հանձնաժողովի կազմը մինչ մրցույթի օրը խիստ գաղտնի է պահվում, անգամ հանձնաժողովի անդամներից` հայտեր ներկայացրած համույթների անուններն են գաղտնի»: Գեղարվեստական ղեկավարը մեծ կարեւորում է պարի դաստիարակչական նշանակությունը. «Այն կրթում է ոչ միայն մարմինը, այլև` միտքը, կոփում է հիշողությունը: Մենք մեր աշխատանքով փորձում ենք բարձր պահել հետաքրքրույթունը այդ արվեստի նկատմամբ,- ասում է նա, նշում,- պարտվելով առաջին անգամ, սկսնակ համույթներից շատերը առաջատար դիրքերում են հայտնվել որոշ ժամանակ անց: Պարտություններն ու հաղթանակնները նույնպես շատ կարևոր են երեխանների դաստիարակության համար»:
Փառատոնը անցկացվում է տարին 3 անգամ, վերջերս ` հունիսի 16-ին`Պատանի հանդիսատեսի պետթատրոնի դահլիճում կայացավ «Նազանք»-ի հերթական փուլը:
Տարբեր անվանակարգերում և տարիքային խմբերում առաջատար տեղեր զբաղեցրեցին` «Հրազդան», «Բալենի» , «Նոր Դար» պարային համույթները, Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի, Կարմիրգյուղի արվեստի դպրոցի սաները, «Պա-դե-շա», «Ռետրո», «Անին և երեխանները», «Բողբոջ», «Վան», «Նուբար», «Նոր ոճ», «Արպեջիատո», «Դոլչե վիտա», «Սթորմ», «Լամպադա», «Էմբոլոդա», «Օսկար», «Լատինո դանս», «Դեժա վյու» պարային համույթները և Վանաձորի «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի պարային համույթը: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաղթանակներ:
Մելանյա Հարությունյան