«Հարսնաքարի դեպքերը անցյալ օրը ոստիկանապետն ամբողջութամբ մեկնաբանել է և կարծում եմ` դրանից ավելի ոչ մի բան չեն կարղ ասել»,- այսօր «Հարսնաքարի» գործի վերաբերյալ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը:
Հարցին, թե ինչու հենց մամուլում բարձրացված աղմուկից հետո գործով ձերբակալություններ եղան՝ նա պատասխանեց. «Նոր ձերբակալվածների համար պիտի հետաքննություն և նախաքննություն իրականացվի, ապացույցներ ձեռք բերվեն: Հիմա նախաքննությունը շարունակվում է, եթե նոր փաստեր ի հայտ գան նոր անձանց վերաբերյալ, բնականաբար կլինեն նոր ձերբակալություններ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ