Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես ցուցադրական լինի». Բացօթյա ընթերցանության մասին «Բացօթյա ըներցանության փառատոն»-ից

Հունիս 22,2012 12:31

Երեկ մի շարք ընթերցասերներ հավաքվել էին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Նրանք մասնակցում էին «Ֆլեշմոբ դիզիայի» կողմից կազմակերպված բացօթյա ընթերցանությանը:
«Մեր նպատակն է խրախուսել բացօթյա ընթերցանությունը, դարձնել այն ավելի սովորական երեւույթ: Փորձում ենք նաեւ այս ձեւով վերացնել կարծրատիպը, որ իբր երիտասարդները գիրք չեն կարդում»,- ասում է «Ֆլեշմոբ դիզիայի» անդամ, «Բացօթյա ըներցանության փառատոն» կորդինատոր Դավիթ Համբարձումյանը: Նա «Առավոտ երիտասարդական»-ի շրջայցի պահին, գիրք չէր կարդում, սակայն ասում է, որ ընդհանրապես շատ է կարդում. «Ամենասիրած գիրքս «Շերլոկ Հոլմսն» է, մի քանի անգամ արդեն կարդացել եմ: Ինձ ավելի հոգեհարազատ է արկածային ժանրը»:
Դավիթը բացօթյա վայրերում գիրք կարդալ սիրում է: Եղել է նաեւ այնպես, որ նստել է կանգառում ու կարդացել: Նկատել է՝ մարդիկ իրեն ուրիշ աչքով են նայում. «Նրանք զարմանում են»:
Իսկ Լիլիթ Նիկողոսյանը բացօթյա վայրերում կարդալ չի սիրում, ասում է. «Կարծես ցուցադրական լինի»: Սակայն մտահաղացումը հավանել է. «Կարդում եմ Նիկոլա Սփարքսի՝ «Ամուսնությունը»: Սիրում եմ տարբեր ժանրերի գրքեր, բայց հիմնականում՝ արկածային ժանրի»: Ըստ Լիլիթի, երիտասարդներն այսօր ավելի շատ են կարդում: Նա հանաձայն չէ այն մտքի հետ, որ նրանք չեն կարդում:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930