«Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»,- կառավարության նիստից հետո մի քանի լրատվամիջոցներին Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ իրականացվող գործողությունների և հարոցված քրգործի վերաբերյալ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը` չցանկանալով պատասխանել այլ հարցերի: «Չեմ գտնում, որ հիմա ինչ-որ բան ավելացնելու իմաստ կա»,- հավելեց նա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ