Երբ այսօր ԱԺ-ում «Լիցենզավորման մասին» կամ «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրինագծերի քննարկման ու քվեարկության ժամանակ ՀՀԿ պատգամավորները խաչբառ էին լրացնում ու թերթ կարդում, ենթադրվեց, որ նրանց այդ թեման ուղղակի չէր հետաքրքրում:
Սակայն դրանից հետո սկսեց բուռն քննարկում՝ Սեւանա լճից այս տարի ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը մեծացնել-չմեծացնելու վերաբերյալ:
ՀԱԿ եւ ՀՅԴ պատգամավորները ակտիվ ու խաչաձեւ հարցեր էին տալիս՝ պարզելու, թե այդ ո՞ւմ օբյեկտին է ջուրը պետք, իսկ դահլիճում ներկա ՀՀԿ սակավաթիվ պատգամավորներից ոմանք այդ ընթացքում կրկին այլ բաներով էին զբաղված:
Արտաշես Գեղամյանը հայկական թերթերից հետո անցավ ռուսականներին, իսկ այդ ընթացքում Շուշան Պետրոսյանը սկսեց հայրենական մամուլը կարդալ:
Կարդացեք նաև
Լուսանկարում ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորների դատարկ աթոռներն են: Քննարկումը շարունակվում է: