Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «ԲՀԿ-ն փաստացի կառավարությունում ունի իր ներկայացուցիչը»

Հունիս 22,2012 11:48

Հատվածներ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից:

– Խոսքի ու գործի հակասությունը ԲՀԿի վարքագծում ակնհայտ չէ՞։ Մասնավորապես՝ մի կողմից գործող նախարարները մնում են ԲՀԿ-ում ու հեռանում են կառավարությունից, մյուս կողմից՝ կառավարություն է գալիս ԲՀԿից հեռացած սպորտի նախարարԱնփոխարինելի մարդի՞կ կան մեր երկրում։ Արդեն չեմ ասում նախարարից ավելի ցածր պաշտոնների մասին, որոնք ԲՀԿն պահպանում է, եւ ոչ ոք հրաժարական դեռ չի տվել։

 

– Հայեցողական պաշտոնների վերաբերյալ առաջիկայում որոշում կկայացվի։ Փոխնախարարը քաղաքականություն իրականացնող պաշտոնյա է, որ բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում է նշանակվում, նույնը՝ փոխմարզպետները։ Պետական ծառայողների դեպքում ես դեմ եմ, որ կուսակցական պատկանելության հիման վրա կադրերի ջարդ տեղի ունենա, նրանց նկատմամբ վարչական միջոցներ կիրառելն անթույլատրելի է՝ ինչ կուսակցության էլ պատկանեն։ Իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի վերաբերյալ հայտարարությունները տարակույսների տեղիք են տալիս, եթե նախարարը հայտարարում է, որ ինքը հաշվետու է ԲՀԿ նախագահին, Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարում է, որ սպորտի նախարար պետք է լինի մեկը, ում հետ ցանկանա աշխատել Գագիկ Ծառուկյանը, նշանակում է, որ թե ԲՀԿ-ն, թե նորանշանակ նախարարը չեն թաքցնում վերջինիս կուսակցական նախասիրությունները եւ ԲՀԿ նախագահին անձնական նվիրվածությունը, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն փաստացի կառավարությունում ունի իր ներկայացուցիչը՝ ի դեմս սպորտի նախարարի։ Ինչեւիցե, ես դրան դրական եմ վերաբերվում, դա նույնպես վկայում է իշխանության եւ ԲՀԿ-ի համագործակցության մասին եւ տեղավորվում է մարտավարական խիստ կառուցողական պահվածքի շրջանակներում։ Իրոք, Գագիկ Ծառուկյանը մեծ ավանդ ունի սպորտի զարգացման մեջ, եւ նման մոտեցումը կարող է օգտակար լինել սպորտի զարգացմանը, բայց զուտ քաղաքական իմաստով հարցադրումներ, իհարկե, կան։

– Արդա՞ր եք համարում Դոնթի բանաձեւի կիրառումը ԱԺում, կանոնակարգի փոփոխությունները ի՞նչ տվեցին ընդդիմությանը։ Արդյո՞ք ընդդիմության վերասերման վտանգ չկա. միեւնույն է, ընդունված որոշումները լինելու են քաղաքական մեծամասնության կամքով, իսկ քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչը կամ պիտի տեսակետը փոխի, կամ իրականացնի իր տեսակետին հակառակ քայլեր, եթե չասեմ ավելին։

– Ոչ բոլոր երկրներում է այդ բանաձեւը կիրառվում եւ կիրառվում հենց այնպես, ինչպես Հայաստանում։ Ամեն մի քաղաքական փոքրամասնություն պետք է ձգտի մեծամասնություն դառնալ, եւ օրենսդրությունն էլ այդ հիմքը պետք է տա, բայց Հայաստանում Դոնթի բանաձեւի նման կիրառմամբ ստացվում է, որ ընդդիմությունը ղեկավար պաշտոններ չունի խորհրդարանում, իսկ մի կուսակցություն չորս հանձնաժողովի նախագահություն է ստանձնել՝ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն չլինելով։ Կամ՝ կանոնակարգով կառավարությանը հարցեր տալու գերազանցություն է տրվում ընդդիմադիր պատգամավորներին, եւ իշխանության մաս կազմող պատգամավորը պարզապես չի հասցնում իր հարցերը տալ։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930