Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց կառավարության անդամներին` ԱԺ կողմից կառավարության ծրագրի հաստատման կապակցությամբ ու ասաց, որ այսօրվանից կառավարությունը սկսում է կյանքի կոչել նոր ծրագիրը: Վարչապետի խոսքերով, կառավարության ծրագիրը բուռն և շահագրգիռ քննարկումների է ենթարկվել ու արժանացել ԱԺ գործընկերների հավանությանը: «Դա պարտավորեցնող է, և մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք ամեն ինչ անել, որ այդ ծրագիրը դառնա իրականություն»,- ասաց վարչապետը` շնորհակալություն հայտնելով ԱԺ պատգամավորներին` ծրագրի նկատմամբ իրենց ցուցաբերած վերաբերմունքի համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ