Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Սեւանից ջուր վերցնելու մասին. «Ուրիշների օբյեկտնե՞րն եք ուզում փրկել»

Հունիս 22,2012 11:31

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է մի օրենսդրական նախագիծ, որով կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2012 թվականին Uեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչեւ 320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը: Օրինագիծը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, որը նախաձեռնությունը հիմնավորեց ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետեւանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խորանարդ մետր: Սակայն ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրան փոխանցեց մեր քաղաքացիների մտահոգությունները, թե ինչո՞ւ արտեզյան ջրերը չեք օգտագործում՝ Սեւանի ջուրն եք վերցնում: Բացի այդ, գուցե այդ ջուրը որոշակի օբյեկտների կամ տարածքների փրկությանն է վերաբերում եւ ոչ թե գուղատնտեսության խնդրներին, ինչպես ներկայացնում եք. «Ձեր պատասխանից, պարոն Անդրեասյան, ստացվում է, որ կառավարությունը չի կարողացել կանխատեսել սակավաջրությունը ու քանի որ չի նախատեսել, ստացվում է, որ այդ բեռը պետք է կրի Սեւանը, ընդ որում՝ օրենքով նույնիսկ չնախատեսված ձեւով: Ասում ենք՝ օրենքը կա, բայց օրենքը չենք կիրառում, որովհետեւ կառավարությունը չի կարողացել սակավաջրությունը կանխատեսել»:

Անդրեասյանը նշեց, որ եթե խիստ անհրաժեշտություն չլինի, իրենք չեն օգտվի լճից: Հրանտ Բագրատյանին հետաքրքրում էր, թե որքա՞ն ե վաճառելու ջուրը՝ Սեւան-Հրազդան կասկադին. «Ջուրը անցնելու է կասկադով,օգտագործելու է ջուր, արտադրելու էներգիա, փող վերցնելո՞ւ եք կասկադից սրա համար, վաճառելո՞ւ եք այս ջուրը»:

Քանի որ պարոն Անդրեասյանը հարցին բոլորովին այլ պատասխան էր տալիս, այսպես հստակեցրեց պարոն Բագրատյանը: ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Ջհանգիրյանն էլ այլ ուղղությամբ հարցը տվեց. «Ես Ձեզ հարցնում եմ՝ քանի՞ միլիարդ դրամ վճարված չէ, դա գյուղացիական տնտեսութունների ո՞ր տոկոսն է, ինչքա՞ն արդյունավետությամբ է օգտագործվելու էդ ջուրը, որը բաց եք թողնելու: Ստացվում է՝ նվեր եք տալիս ջուրը էլեկտրացանցին, է ՜գյուղացուն էլ նվեր տվեք: Նվեր եք տալիս ջուրը, որ միայն շահութահարկ, բան վճարի՞, էսպես ինչպե՞ս կարելի է»: Ջրտնտպետկոմի նախագահն էլ պատասխանեց. «Ինչքան շատ աշխատի, այնքան շատ հարկեր կվճարի Հայստանի Հանրապետությանը եւ այս տեսակետից սեփականատերն ով ա, այնքան էլ կարեւոր չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930