Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյան. իշխանությունը պահելու հարցում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյանը միասնական են, իսկ միգուցե այլ հարցերում խնդիրներ ունեն

Հունիս 22,2012 11:27

Հատված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Մեծն Տիգրան»» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանի հարցազրույցից:

– Ձեր կարծիքով՝ հիմա Սերժ ՍարգսյանՌոբերտ Քոչարյան համագործակցություն կա՞, թե՞ հակամարտում են։

– Ես կարծում եմ՝ իշխանությունը պահելու հարցում նրանք միասնական են, իսկ միգուցե այլ հարցերում խնդիրներ ունեն, ես չգիտեմ, ու բացարձակ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքիր է քաղաքական առումով, որ նրանք փորձում են այս իրավիճակը պահել, եւ մեկը մեկին փոխանցել, դա ինչ դեմքերով, ինչ տեսքերով կլինի՝ էական չեմ էլ համարում։ Նրանք իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն ինչի։ Նրանց չի հետաքրքրում Ղարաբաղի խնդրի լուծումը, Ղարաբաղի Սահմանադրության համապատասխան՝ այդ տարածքներով նոր Հայաստանի կառուցումը։

– Ի՞նչ եք կարծում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ Օսկանյանի դեմքով սկսված գործընթացներն անկեղծ մղումով պայքարի դրսեւորումնե՞ր են փողերի լվացման դեմ, թե՞ քաղաքական ակցիա է իրականացվում։

– Կարծում եմ՝ հերթական քաղաքական ակցիան է։ Բայց այստեղ լուրջ պրոբլեմ կա. Հայաստանում մի իրավիճակ է ձեւավորվել, որը շատ նման է «Կովկասի գերուհին» ֆիլմի երկխոսություններից մեկին. նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի մասին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հայտարարությունից հետո կա՛մ Վարդան Օսկանյանը պետք է նստի, կա՛մ Գորիկ Հակոբյանն իր թիմով պետք է հեռացվի համակարգից։ Այստեղ կա՛մ-կա՛մ է դրված։ Իհարկե, նրանց համար քիչ նշանակություն ունի հասարակության կարծիքը, բայց ժողովուրդն իր գնահատականը ճիշտ պահին կտա։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930