Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» եղբոր որդին

Հունիս 22,2012 11:16
Այսօր՝ հունիսի 22-ին գիշերը ժամը 3-ի սահմաններում հրազենային մահացու վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ սպանվածը Երևանի Երկաթուղայինների 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչ 31-ամյա Սուրեն Զորոյանն էր, ով արդեն մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների 9-րդ փողոցի սկզբնամասից:
Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ գիշերը ժամը 2.30-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել Ս. Զիրոյանի ուղղությամբ, ով էլ տեղում մահացել է:
Սպանության վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել և առգրավել է ինքնաձիգը իր խլացուցիչով՝ լիցքավորված 19 փամփուշտով, հայտնաբերվել է նաև կրակված 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի (սպանություն), 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Դեպքի վայրում աշխատել են նաև Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Արման Բայադյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Ս. Զորոյանը հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղան էր, իսկ նրա հորեղբայրը նույնպես հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Խելառ Վարդգեսն» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930