Քիչ առաջ ԱԺ-ում ընդունվեցին «Լիցենզավորման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Դրանք ընդունվեցին 101 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահով:
Ուշագրավ էր, որ մինչ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը բացատրում էր խնդրի կարեւորությունն ու անհրաժեշտությունը, ՀՀԿ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը եւ Համլետ Հարությունյանը ԱԺ նիստի ժամանակ այլ՝ իրենց համար ավելի հետաքրքիր գործողությամբ էին զբաղված: Համլետ Հարությունյանը խաչբառ էր լրացնում, Արտաշես Գեղամյանը ուշիուշով «Հայկական ժամանակ» էր կարդում:
Կարդացեք նաև
Քիչ անց քվեարկությունն էր եւ նիստերի դահլիճ ուշացած մտավ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Շուշան Պետրոսյանը: Հովիկ Աբրահամյանը հարցրեց՝ Շուշան, դու կո՞ղմ ես: «Ինչի՞ն» հարցրեց երգչուհին ու սեղմեց «կողմ» կոճակը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ