Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խուսափում որեւէ, անգամ ամենաչնչին փոփոխություն անելուց

Հունիս 22,2012 10:45

Ինչքան փորձում եմ հասկանալ իշխանության մեջ գտնվողների տրամաբանությունը, չի ստացվում։ Ո՞վ կարող է բացատրել՝ ի՞նչ իմաստ ուներ անհայտությունից հանել եւ խորհրդարան վերադարձնել մեծ խումբ մարդկանց, ովքեր, թվում է՝ բարեհաջող լքել են քաղաքական ասպարեզը, քանզի ժամանակին մերժվել են հանրության կողմից։ Ինչպե՞ս կարելի է ազգիս օրենսդիրի պատմուճան հագցնել մարդկանց, ովքեր մեկ տասնյակից ավելի ձայն չէին ստանա, եթե հանկարծ որոշեին ինքնուրույն առաջադրվել առանց իշխանական աջակցության։ Ինչո՞ւ պետք է պարտադրված լինենք 2012-ին հանդուրժել Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի ներկայությունը, խոսքը, ժամկետանց գաղափարները։ Ո՞վ կբացատրի, թե ինչու պետք է շարունակեն պաշտոնավարել մշակույթի ու բնապահպանության նախարարները, որոնցից բազում դժգոհություններ կան։ Այդ ո՞ր արժանիքների համար է Արամ Հարությունյանն անսասան իր աթոռին։ Վերջապես՝ այդ ի՞նչ գաղտնիք կա, որից հասարակությունն անտեղյակ է, եւ որի շնորհիվ իր աթոռին է մնում վարչապեւո Տիգրան Սարգսյանը, որի աշխատանքից գոհ չեն անգամ անչափ լավատես ու բարյացակամորեն տրամադրված անձինք։ Ի վերջո, եթե անգամ բազում գործոններ կան, որոնց շնորհիվ իրենց պաշտոններում մնում են այս բոլոր անձինք, կա նաեւ փոփոխության պահանջ։ Եվ այդ պահանջն իշխանությունը գիտակցում է՝ ՀՀԿ ընտրական կարգախոսը դրա վկայությունն է։ Ուրեմն, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խուսափում որեւէ, անգամ ամենաչնչին փոփոխություն անելուց։ Չէ՞ որ փոփոխությունը նաեւ հավատի ռեսուրսը կմեծացնի։ Հույս կներշնչի՝ գոնե ինչ-որ ժամանակ։ Մարդկանց կհամոզի, որ իշխանությունն ուզում է փոխել ու փոխվել։ Ես այս հարցերի պատասխանները չունեմ։ Քանզի բոլոր ողջամիտ բացատրություններն անհամոզիչ են թվում։

«Հրապարակ»

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930