Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն քննում է ՀԱԿ եւս մի թեկնածուի դիմում. դիմողի ներկայացուցիչները դատարանում չէին

Հունիս 22,2012 10:37

Սահմանադրական դատարանը քննության դրեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Գագիկ Ներսիսյանի դիմումի հիման վրա թիվ 17 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի 41-Ա որոշման վերաբերյալ վեճը: Զեկուցողն էր ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը: Դիմողի ներկայացուցիչներն էին Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը: Դատարան էր ներկայացել պատասխանողը՝ ԸԸՀ նախագահ Արմեն Մարգարյանը եւ ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:

Դիմողի ներկայացուցիչները, ինչպես մեծամասնական ընտրակարգով ՍԴ-ում մյուս ներկայացուցիչները, դարձյալ դատարանում չէին: ՍԴ աշխատակարգային որոշմամբ քննությունը տարվում է գրավոր ընթացակարգով: Բայց մինչեւ խորհրդակցական սենյակ մտնելը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դիմեց պատասխանող կողմին, թե արդյոք էլեկտրոնային փոստով ուղարկվե՞լ է դիմում թիվ 17-27 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Պատասխանող հանձնաժողովի նախագահն ասաց, որ նման բան փոստով չեմ ստացել, ապա լրացրեց ասածը, ասելով, որ ժամկետների խախտմամբ ստացել է: ՍԴ նախագահի երկրորդ հարցը ուղղված էր ԸԸՀ ներկայացուցչին. «Ձեր կողմից կոնսուլտատիվ բնույթի հեռախոսազրույցի ժամանակ ասե՞լ եք, որ դիմումը ուղարկեք առձեռն եւ ոչ թե փոստով: Տվե՞լ եք այդպիսի խորհրդատվություն»: Ն. Հովհաննիսյանը հաստատեց, որ ժամը 17.00-ի սահմաններում եղել է նման հեռախոսազրույց եւ ինքը մատնանշել է Ընտրական օրենքի այն դրույթը, որ դիմումները ներկայացվում են մինչեւ 18-ի սահմանները եւ եթե մինչ այդ մուտքագրված չլինեն՝ կդիտվի ժամկետի խախտում:

ՍԴ-ն մտել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930