Ցզյան Սյաոշանը մահացել է Եվրոպայի առաջնության օրերին գերհոգնածությունից ու քնի պակասից: Ժամային գոտու տարբերության պատճառով Ուկրաինայից ու Լեհաստանից հանդիպումների հեռարձակումները Չինաստանում եղել են գրեթե լուսադեմին: Եվ որպեսզի դրանք բաց չթողնի, 26-ամյա մոլի ֆուտբոլասերը, որ բացառապես առողջ կյանք էր վարում, գնացել է կտրուկ քայլերի. չի քնել ու սկսել է խմել եւ ծխել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը:
«Ցզյան Սյաոշանի ֆիզիկական վիճակը նորմալ է եղել: Սակայն քնի պակասը, գիշերային ապրելակերպը, ծխախոտն ու ալկոհոլը նրա օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխություններ են առաջացրել», – հայտարարել է տեղի շտապ օգնության գլխավոր բժիշկ Լյու Չժիլինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ