Այսօր Կազանում ավարտվում է շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարը:
Պայքարի ամբողջ ընթացքում գերազանց հանդես եկած հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, վերջին երկու տուրերում պարտություններ կրելով՝ 6,0 միավորով նահանջել է չորրորդ հորիզոնական: Նա կես միավոր է զիջում Համփի Կոներուին, Վիկտորիա Չմիլիտեին եւ Աննա Մուզիչուկին:
Այսօր՝ եզրափակիչ տուրում, այդ կես միավորի տարբերությունը վերացնել, առավել եւս, երեք առաջատարներին շրջանցել, հեշտ չի լինելու, քանի որ Էլինան սեւերով խաղալու է աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ