Կազանի համալսարանը գովազդող տեսահոլովակը շոկի մեջ է գցել հասարակությանը: Ասպիրանտուրայում սովորող ուսանողուհիներն իրենց համալսարանին նվիրված էրոտիկ տեսահոլովակ են նկարահանել, այդ կերպ դպրոցն ավարտածների ուշադրությունը սեւեռել իրենց բուհի վրա: Կրքոտ ուսանողուհիները համացանցում տարածել են նաեւ իրենց էրոտիկ լուսանկարները, գայթակղել բոլորին, ինչի վառ ապացույցն է սոցցանցերում ստացած նրանց like-երն ու դիմորդների թվի կտրուկ աճը: Կազանի աղջիկներն այս քայլին գնացել են հետեւելով Հոնկոնգի ուսանողուհիների օրինակին, որոնք մի քանի տարի առաջ էին այսպիսի գովադ կազմակերպել, քառապատկելով բուհի շրջանավարտների թիվը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ