Թենիսիստուհի Մարիա Շարապովան հնարավոր է, որ առաջ անցնի հայտնի բրենդներ ներկայացնող անհատներից: Նա շատ է սիրում մշտապես լինել նորաձեւության ոլորտում, տեղեկանալ ու մասնակցել ապրանքանիշերի ցուցադրությունների: Շարապովան բազմաթիվ բրենդեր է գովազդել, պայմանագիր կնքելով աշխարհահռչակ կուտյուրեների հետ վաստակել մեծ գումարներ: Այժմ թենիսիստուհին մտադիր է ստեղծել իր անհատական բրենդը. այդ մասին նա գրել է Twitter -ի իր միկրոբլոգում, նշելով, որ նորաձեւության ոլորտն իր համար նորույթ չէ, քանի որ փորձեր արել է` ստեղծելով պայուսակների, կոշիկների հավաքածու, ինչն էլ բավական հաջող է եղել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ