Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորել է» Վերին Ծաղկավանի 15 բնակիչ

Հունիս 21,2012 22:58

Նախկինում նշել ենք Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում (www.tavush.gov.am)  տեղ գտած  սխալների մասին: Կայքի «Համայնքներ» բաժնում տեղեկություններ են զետեղված մարզի 62 համայնքների վերաբերյալ: Վերին Ծաղկավան համայնքի մասին, ի մասնավորի, նշված է  հետեւյալը. «Գյուղը բավական երիտասարդ է,այն հիմնադրվել է 1900թ.՝ հարեւան Վարագավանից տեղափոխված բնակիչների կողմից»: Տավուշի մարզում համայնքներ կան, որոնք 40- 50 տարվա պատմություն ունեն, նույն տրամաբանությամբ նրանց մասին կայքում պետք է գրվեր՝ «պատանի»: Կայքի նույն էջի վերեւում Վերին Ծաղկավանի բնակչության թիվը  նշված է 996( կողքին չի գրված՝ մարդ կամ բնակիչ), իսկ  էջի ներքեւում  նշված է՝ «բնակչության թիվը` 981մարդ»: Ո՞ւր «կորան» գյուղի 15 բնակիչները: Վերին Ծաղկավանի ամառվա միջին ջերմաստիճանը նշված է՝ «+290C», իսկ ձմռան միջին ջերմաստիճանը`«-30C»: Աստիճանի նշանի փոխարեն գրվել է 0, եւ ստացվել է, որ Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավանի բնակիչներն ապրում են Մարս մոլորակի ջերմային ռեժիմով: Տավուշի մարզպետարանի ինտերնետային  կայքի ստորին հատվածում նշված  է. «Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն են եւ պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին»:  Կարծում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը պետք է հետաքրքրի, թե ինչ «տեսակետներ» է պարունակում Տավուշի մարզպետարանի կայքը: Հավելենք, որ  Վերին Ծաղկավանին վերաբերող հակիրճ տեղեկությունների մեջ  բազմաթիվ են նաեւ կետադրական սխալները:

 

Ոսկան Սարգսյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930