Այսօր՝ հունիսի 21-ին, Ազատության հրապարակում, տեղի ունեցավ համերգ` նվիրված Ֆրանսիայի դեսպանության կողմից ամեն տարի կազմակերպվող Երաժշտության տոնին:
Նշենք, որ Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է երաժիշտների և երգիչների` սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը: Այն 2007թվականից ի վեր նշվում է նաև Հայաստանում: Միջոցառումները համակարգում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը:
Այս տարի Երաժշտության տոնը նվիրված է Փոփ երաժշտության 50-ամյակին:
Ազատության հրապարակում կայանալիք համերգը հյուրընկալել է «Imagine band», «Լավ էլի», «Դոգմա», The Beautified Project խմբերին, ինչպես նաև` «Հայ սուպերսթար» նախածի մասնակիցներ Իվետա Տոնոյանին, Սուսաննա Պետրոսյանին, Րաֆֆի Օհանյանին և այլոց:
Քրիստինա Միրզոյան