Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում «շտապօգնության» բժիշկների վրա հարձակվում են անգամ իրենց ինտելիգենտ կոչող ու էլիտար համարող մարդիկ

Հունիս 21,2012 19:13

Այսօր Aravot.am-ը «Գյումրու շտապօգնություն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Թորոսյանից հետաքրքրվեց, թե դեռ շարունակվու՞մ են հարձակումներն ու սպառնալիքները շտապօգնության բժիշկների նկատմամբ, և բժշկի աշխատավարձը բավարա՞ր է այդ ռիսկային գործով զբաղվելու համար: Հիշեցնենք, որ անցած տարի, ճիշտ այս ժամանակ 28-ամյա  գյումրեցի Արտակ Կարապետյանը, իր հոր համար շտապօգնություն կանչելով, սեփական հարկի տակ ծեծելով սպանել էր շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին: Ռոբերտ Թորոսյանը  մեզ հետ զրույցում  դժգոհել էր, որ բժշկի գործը սոցիալապես անապահով ու  բենզին սրսկվողների մեծ քանակ ունեցող այս քաղաքում գնալով դառնում է վտանգավոր, բուժաշխատողը պաշտպանված չէ: «Եթե բժշկությունը էսօր բիզնես է, ուրեմն ցանկացած բիզնես պետք է պաշտպանված լինի առաջին հերթին էդ բինզեսը կազմակերպող պետության մեջ  և երկրոդը էդ ծառայության մեջ: Աշխատավարձի խնդիր միայն բժիշկները չէ, որ ունեն, բոլոր մասնագետներն էլ մեր երկրում  ունեն, ես հույս ունեմ, որ մենք կամաց-կամաց կհասնենք էլ ավելի լավին, էլ ավելի ապահովին, ավելի հարգանքին , հուսով եմ, իսկ էսօր շատ դաժան ու դժվար է:Ցավն այն է, որ  ես չեմ կարող մի արտառոց դեպք ասել, որովհետև մեր մոտ էդ արտառոցները մի քիչ սովորական են դարձել, մենք հասկանում ենք, որ եթե որևէ մեկը հանցագործ խառնվածք ունի, տակտից դուրս  է գալիս, կարող է և մեզ վիրավորի, որովհետև նա   իր հորն էլ է վիրավորում, ծնողին է  վիրավորում, բայց մեզ վիրավորում են  նաև նրանք, ովքեր մեզ պետք է պաշտպանեն, իրենց ինտելիգնետ են համարում, էլիտար անձեր են համարում , ու գիտեք հենց այդ պատճառով ինչքան գնում, բժիշկների քանակը  քչանում է: Բայց այս տարի սկսել ենք պարծենալ, որ բժիշկների աշխատավարձը հանրապետությունում բարձրացվեց , այժմ շտապօգնության  բժշկի մեկ հաստիքը 100 հազար դրամ է, 40 հազար դրամից հասավ 100 հազարի,  իսկ Շիրակի մարզում բարձրացվեց, դարձավ 140 հազար դրամ, սա միակ մարզն է այդ աշխատավարձով:11 տարվա մեջ 11 բժիշկ ենք հավաքագրել և աշխատում ենք նրանց պահել, փայփայել», -ասաց շտապօգնության տնօրենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930