Ֆրանսիայի նորընտիր նախագահ, Ֆրանսուա Օլլանդի կինը՝ Վալերի Թրիերվեյլերը, ներողություն է խնդրել իր ամուսնու նախկին կնոջից՝ Սեգոլեն Ռուայալից՝ Twitter-ի իր էջում նրան վիրավորող սկանդալային հայտարարության համար։
Մասնագիտությամբ լրագրող առաջին տիկինը, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, իր էջում հրապարակորեն պաշտպանել է Ռուայալի հակառակորդին՝ Սենատի նախագահի պաշտոնում Սեգոլեն Ռուայալի հետ մրցող սոցիալիստ Օլիվյե Ֆալորնիին՝ ցանկանալով նրան հաջողություն։
Եվ սա այն դեպքում, երբ Ֆրանսուա Օլլանդը պաշտպանել է իր նախկին կնոջ թեկնածությունը։
Ֆրանսիայում առաջին տիկնոջ արարքը պայթող ռումբի էֆեկտ է առաջացրել։
ԶԼՄ-ները Թրիերվեյլերի այդ քայլը խստորեն քննադատել են, իսկ վարչապետ Ժան- Մարկ Այրոն իր դատապարտող ելույթում ոչ ավել, ոչ պակաս. ասել ՝է , որ «նա պետք է իմանա իր տեղը»։
Ֆրանսուա Օլլանդը ժամանակին հրապարակայնորեն ոչինչ չի ասել, սակայն Le Parisien պարբերականի փոխանցմամբ՝ կնոջ արաքից խիստ զայրացել է։
Նախագահի բարկությունը էլ ավելի է բորբոքվել, երբ իր նախկին կինը պարտվել է ընտրություններում։ Մանրամասները կարդացեք այստեղ: