Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանի» հյուրերը էլի տոլմա կհամտեսեն

Հունիս 21,2012 16:42

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն հ/կ քարտուղար, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանը եւ  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանն այսօր «Արմատ» ակումբում խոսեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ  «Տոլմայի փառատոնի»  համագործակցության մասին:

Հուլիսի 11-ին Սարդարապատում երկրորդ անգամ կկայանա Տոլմայի համահայկական փառատոնը: Վերջինիս կազմակերպիչ Մամուլյանը  այսպես ստուգաբանեց տոլմա բառը՝ այն նշանակում է խաղողի վազ:

Վարդան Հակոբյանն էլ նշեց, որ այս  «Ոսկե ծիրանի» շրջանակներում եւս Հայաստանում կլինեն շուրջ  200 օտարերկրացի կինոգործիչներ, ովքեր ցանկանում են ծանոթանալ հայկական մշակույթին. «Դրա լավագույն ձևերից մեկն էլ ազգային  խոհանոցն է: Անցած տարի հյուրերը «Տոլմայի փառատոնից» մեծ տպավորություններով են հեռացել»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հ/կ քարտուղար Վահե Անթանեսյանը ասում է, որ այս տարի «Տոլմայի փառատոնը» ստացել է  30 հայտ, անցյալ տարվա  22-ի փոխարեն. «Անցյալ տարի ներկայացվել էր տոլմայի 60 տարատեսակ, կարծում եմ՝ այս տարի ավելի շատ կլինի»:
Անթանեսյանի կարծիքով` փառատոնը հնարավորություն է տալիս տոլման օտարումից փրկել, մանավանդ հարեւան երկրներից շատերը այն յուրացնելու միտում ունեն. «Պատահական չէ, որ փառատոնը Սարդարապատում ենք անցկացնում, փառատոնն էլ պայքարի մի միջոց է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930