«Խոսակցություններ կան, որ նախկին «Թիվ 5» խմբի տղաները ոչ միայն անհատական կարիերայով են զբաղված, այլև մրցակցում են երգարվեստում»: Գրում է mamul.am-ը: Այնուհետեւ լրատվամիջոցն ավելացնում է`տեղեկացնելով, որ նյութը պաշտոնական չէ. «Թեև տղաները տարբեր առիթներով նշել են, որ առաջվա պես ընկերներ են ու օգնում են իրար, բայց ամեն ինչ այլ է: Ասում են` տեսնելով Տիկոյի տեսահոլովակի հաջողությունը, մասնավորպես այն, որ երգը «ռոմանտիկ էր, անկեղծ ու ջերմ», ինչպես որ քննարկումներում էր, հիմա էլ նախկին խմբից Աբոն է որոշել նմանատիպ «հաջողությամբ» տեսահոլովակ նկարահանել, թեպետ փոքր-ինչ մտահոգված է, որ իրենն առաջինը չէր»: