Բնապահպանության նախարարի պաշտոնը պետք է նպաստի միայն բնության պաշպանությանը , բայց ունենք լրիվ ուրիշ պատկեր: «Հոգուս վրա մեղք չեմ վերցնի ու ասեմ, որ բնապահպանության նախարարը շատ լավ է աշխատել, դրա համար մնացել է իր պաշտոնում, ես չեմ կարող ասել, ինչու է նա մնացել իր պաշտոնում, բայց գնահատել լավ իր աշխատանքը, կներեք, չեմ կարող » ,- Aravot.am-ին ասաց « Էկոլոգիական Դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքերով, որոշ հարցերի շուրջ բնապահպանության նախարարությունը համագործակցել է իրենց հետ , բայց. «Դա դեռ չի նշանակում, որ բնապահպանության նախարարը, բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են, ուզում է եւ կարող է լուծել: Բազմաթիվ խնդիրներ են ծագել մեզ մոտ՝ կապված հանքարդյունաբերության հետ, շրջակա միջավայրի փորձաքննության, որ իրենց տվյալները բացարձակ չեն համապատասխանել այն կանոնակարգին, որ պետք է լիներ: Բնապահպանության նախարարությունը այդ շրջակա միջավայրի գնահատումը վերցրել է , նայել ու տվել է դրական գնահատական ու դրանից հետո նոր միայն ներկայացրել հասարակական կազմակերպությանը եւ այդպես բազմաթիվ օրինակներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ