Հունիսի 21-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի տղաները, դիմակավորված, ոստիկանության քննչական գլխավոր վարչություն տեղափոխեցին 5 անձի: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք բոլորն էլ ձեռնաշղթաներով էին եւ նրանք մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում խուլիգանություն կատարելու եւ առանձնակի դաժանությամբ «Հարսնաքար» այցելած բժիշկներին ծեծելու մեջ: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, քննչական գլխավոր վարչությունում պետք է ճանաչում կատարվի այդ 5 անձանց եւ տուժող բժիշկների միջեւ: Նրանք քննչական գլխավոր վարչություն են տեղափոխվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց այսօր կառաջադրվի մեղադրանք, որից հետո քննչական մարմինը կդիմի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանքը: Այսօր հնարավոր է ձերբակալվեն կռվի եւս 2-3 մասնակիցներ:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի