Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագիրն ընդունվեց 47 դեմով

Հունիս 21,2012 15:53

«Փոփոխությունները պետք է լինել ամենուր եւ չպետք է ուշանան: Առաջին եւ ամենախիստ վերահսկողությունը լինելու է ՀՀԿ-ի ներսում: Իրականում ես էլ եմ համաձայն, որ ունենք  սխալներ, չի թերանում նա, չի սխալվում նա, ով գործ չի անում: Առաջարկում եմ, որ դուք միանաք բոլոր ողջամիտ առաջարկություններին»,- այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Եզրափակիչ ելույթում Տիգրան Սարգսյանը նշեց. «Թուլության նշան է արհեստական փաստարկներ հորինել եւ մեզ դարձնել քննադատության թիրախ: Անձնական վիրավորանքներ, որ վարչապետը էսինչ թվին էսինչ ժուռնալիստին էսինչ բան է ասել: Անձնական դաշտում լրջագույն պետական խնդիրներ քննարկելը լավ մեթոդ չէ: Հնչեց մեղադրանք, որ Տիգրան Սարգսյանը իր անձնական եկամուտը կտրուկ մեծացրել է այս ճգնաժամի տարիներին, նպատակն է զրպարտել եւ վարկաբեկել անձամբ վարչապետին: Կոչ եմ անում իմ գործընկերներին զերծ մնալ այդ մոտեցումից այս ամբիոնը չօգտագործել անձնական վիրավորանքների համար, դա վայել չէ հայ մարդուն:

Այսօր աշխարհում կա՞ մի պետոթյուն որ իր վրա համարձակություն վերցնի ու ասի, թե երբ է գալու ճգնաժամի երկրորդ ալիքը: Որտեղի՞ց է գալու երկրրոդ ալիքը, ամբողջ աշխարհն այսօր սա է քննարկում: Ոչ ոք չի կարող ասել՝ որ պետությունն է առաջինը այդ հարվածն իր վրա ստանալու: Դրա համար էլ այդ երեւույթը կոչվում է ճգնաժամ, երբ օրինաչափությունները դադարում են գործել: Ի՞ն չենք արել, որ պիտի անեինք: Ի՞նչ է պետք անել: Այնպիսի առաջարկություններ, հիմնական ոլորտներ, որոնք բացակայում էին մեր փաստաթղթում՝ ես չեմ տեսնում»:

Վերջում ասաց, որ պատրաստ են առաջարկությունները քննարկել:

Կառավարության ծրագրին քվեարկեցին՝ «կողմ» 75 ձայն, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1, եւ որոշումն ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930