Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Նաիրիտը» երկնքից ընկած նվեր է, բայց կառավարությունը չի կարողանում աշխատեցնել

Հունիս 21,2012 15:42

 

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարության ծրագրին  բավականին դրական գնահատական տվեց: Մասնավորապես, ըստ պարոն Սաֆարյանի, այս անգամ կառավարության ծրագիրը հեռանկարային է եւ քայլ է կատարվում ժամանակի մեջ վերցնել առաջիկա տարիների զարգացումը:  Բացի այս, միության նախագահի խոսքերով` կան նոր ձեռքբերումներ` պետությունն այսուհետ պատասխանատու է լինելու բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար.«Եվ ոչ միայն խոսքով, նաեւ ներգրավելու է մասնավոր հատվածին արդյունաբերական քաղաքականության մեջ»:

Պարոն Սաֆարյանի խոսքերով, կառավարությունը ի վիճակի է իրականացնել ծրագիրը, բայց այլ հարց է՝ արդյոք դա մեր հասարակությանը կբավարարի՞: «Մեզ համար ընկալելի չէ  համախառն ներքին արդյունքի եւ հարկերի համամասնություն, որն այսօր 17 տոկոս է եւ ակնկալվում է տարեկան ավելացնել 0.3-0.4 տոկոս ավելացում: Սա նշանակում է կառավարությունը չի կարողանում իր վրա վերցնել ստվերը կրճատելու պատասխանատվությունը: Պիտի ասեմ, որ Վրաստանում համախառն ներքին արդյունքի եւ հարկերի համամասնությունը 25 տոկոս է: Փաստորեն մենք 5-րդ տարվա վերջում նոր կարող ենք ակնկալել, որ կարող է հասնենք 2 տոկոս ավելացման հարկերի եւ համախառն ներքին արդյունքի»:

Վազգեն Սաֆարյանը նշեց, որ պետք է արդյունաբերության ոլորտին ուշադրություն դարձնել, մասնավորապես «Նաիրիտ» գործարանին, որը միության նախագահի խոսքերով`երկնքից ընկած նվեր է ժողովրդի համար, բայց կառավարությունը չի կարողանում աշխատեցնել: «Նաիրիտի» վերածննդի համար, մասնագետը խորհուրդ է տալիս զարգացած երկրներից ներդրողներ ներգրավել, այլ ոչ թե տարբեր միջազգային բանկերից տրված վարկերի հաշվին աշխատեցնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930