Այսօր Մասիսի Դարբնիկ գյուղում «Ընտրյալներ» երգի-պարի համույթը իրաքցի փախստականների համար բավականին կրակոտ ելույթ ունեցավ: 70-80 տարեկան տարեցները կեսօրվա տապին 3-4 պար կատարեցին: Նրանք Դարբնիկ էին եկել փախստականների միջազգային օրվա առիթով:
Համույթի անդամներն իրենց պարապմունքներն անցկացնում են Ավան համայքում գործող ծերապարտեզում: Նրանք «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության շահառուներ են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ