Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անաշխատունակների մի մասը 3-րդ դասարանի կրթությամբ նախարարի աթոռ է ուզում (Տեսանյութ)

Հունիս 21,2012 15:07

Հոգեբան Սամվել Խուդոյանը արտագաղթը դիտարկել է հոգեբանական տեսանկյունից ու պարզել, որ հիմնական պատճառներից մեկը ազգային մենթալիտետի հանգամանքն է: «Կա տեսություն՝ եթե վատ է, կարելի է գնալ: Մեզնից լավ վիճակում չեն մեր հարեւաններ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը: Շատ ավելի վատ վիճակում գտնվող երկրներ կան , որտեղ արտագաղթը այսքան մեծ չէ»,- այսօր ասուլիսում ասաց պարոն Խուդոյանը:

Նա արտագաղթին նպաստող պատճառներ է համարում նաեւ արտագաղթի քարոզչությունը, հայրենասիրության պակասն ու գլոբալիզացիան. «Կա արտագաղթի վարակ երեւույթը, այսինքն, որ շատ են խոսում այստեղ վատ է, պիտի գնալ եւ այլն՝ սա նպաստում է արտագաղթին: Մեկ ուրիշ պատճառ էլ կա՝ գլոբալիզացիան, այսօր մեր բուհերը ստանդարտեցնում են, որ այստեղից շատ հեշտ ուղեղների հոսք լինի Արեւմուտք, քաշում են՝ ով չի ուզենա Օքսֆորդի համալսարանում սովորել, գումարներ են տրամադրում, այսօր բոլոր բուհերը Բոլոնյան համաձայնագրի հիման վրա ստանդարտեցվում են, բայց սա շատ մեծ վտանգ է»:

Պարոն Խուդոյանի կարծիքով, մեկնողներին հոգեբանական ու իրավաբանական խորհրդատվություն է անհրաժեշտ, որովհետեւ Հայաստանում աշխատանք փնտրողների ու չգտնողների մի մասը 3-րդ դասարանի կրթությամբ նախարարի աթոռ է ուզում, իսկ արտասահմանում ստանձնում են մի աշխատանք, որն այստեղ երբեւէ չեն անի. «Գիտության դոկտոր գնում են, այնտեղ հավաքարար են աշխատում, ասում են՝ այստեղ շատերն են ինձ ճանաչում, չէի կարող անել»:

Հոգեբանը համամիտ է այն կարծիքին, որ մեկնողների մեծ մասը հենց չաշխատողներն են, որոնք ուզում են չաշխատել ու թոշակով ապրել:

ԱՄՆ-ում արդեն 13 տարի բնակվող Հովհաննես Գրիգորյանն էլ կարճ ժամանակով Հայաստան է վերադարձել ու այստեղ բիզնես դաշտն է ուսումնասիրում, եթե հասկանա՝ այստեղ շահավետ է բիզնես դնելը, ապա չի հապաղի: Նրա խոսքերով, ԱՄՆ մեկնած հայերից ոչ ոք իր կամքով չի ուզում վերադառնալ, որովհետեւ ԱՄՆ-ն օրենքի երկիր է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930