«Կոկա-Կոլա» ընկերությունը, որպես Եվրո 2012-ի պաշտոնական գործընկեր, տարբեր երկրներում թիվ մեկ մարզաձեւի սիրահարներին ֆուտբոլային վիթխարի ալիքին միանալու հնարավորություն է ընձեռել:
Հայաստանում «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա»-ի կազմակերպած ակցիայի շրջանակներում, առաջին անգամ, հունիսի 27-ին Դոնեցկում կայանալիք Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչին ներկա լինելու իրավունք ստացել է 15 հաղթող:
Երեկ ընկերությունում այդ 15 երջանիկներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաեւ նրանց ազգանուններով «Կոկա-Կոլայի» մարզաշապիկներ ու «Adidas» ֆիրմայի արտադրության «Tango 12» Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակներ: «Կոկա-Կոլա Հելենիկ»-ը Դոնեցկ մեկնող այդ յուրօրինակ հայկական թիմի կազմում ընդգրկել է նաեւ «Առավոտ» օրաթերթի մեկ լրագրողի եւ Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբանի եւ օպերատորի: Ընկերության պատասխանատուները երեկ ներկայացրին Ուկրաինայում անցկացվելիք մեկ շաբաթվա ծրագիրը, որը հագեցած է լինելու ինչպես ֆուտբոլային, այնպես էլ մարզական ու ճանաչողական բազմաթիվ միջոցառումներով:
Կարդացեք նաև
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ