Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Եսայի Ալթունյանը նապատակ չունի Հայաստանում իր երգերով բիզնես անել: Այս մասին նա ասել է Bravo.am-ի թղթակցին հարցազրույցի ժամանակ՝ խոսելով Ֆրանսիայի շոուբիզնեսի մասին. «Չգիտեմ` ինչպե՞ս է այստեղ, բայց Փարիզում պատերազմ է: Եթե ամուր մեջք չունես, կտապալեն քեզ. 100-ի 30 տոկոսը երաժշտություն է, 70-ը` բիզնես: Եթե շատ լավ երաժշտություն է, բայց բիզնես չկա, ոչինչ է: Չեմ եկել Հայաստան շոուբիզնես մտնելու համար: Ես Ֆրանսիայում շատ գործ եմ անում, վաստակում եմ, նպատակ չունեմ իմ երգերով այստեղ բիզնես անել»,- ասել է նա: