ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում կոչ արեց պատգամավորներին համախմբվել ու բարեւել, օգնել իրենց՝ աշխատել իրար հետ. «Բարեւեք իրար, բարի ախորժակ մաղթեք: Իրականում բարեկիրթ մարդը կարող է երկրում առաջացնել տեսանելի փոփոխություններ, առողջ քննադատությունը կոփում է մեզ»:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ դրական կետեր կան ծրագրում. «Բայց կարող էր լինել շատ ավելի լավ: Որքան էլ փորձեք համարձակ քայլեր անել, պարոն վարչապետ, դիմադրության եք արժանանալու, այլ հարց է, թե ինչ խորությամբ եք դա պատրաստվում անել: Համարձակությունը պետք է լինի բոլոր ոլորտներում: Այսօրվա քաղաքական համակարգը, որ զրկել է ընդդիմությանը հակակշռելու իշխանություններին, այս իրավիճակում է հայտնվելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ