Այսօր լրանում է Ազատագրական բանակի գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-ամյա տարելիցը: Մարդ, որն իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել էր Արցախյան ազատամարտի հետ, մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնաց իր կոչմանը: Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում չի շնորհվել, սակայն ժողովուրդը տվել է այդ կոչումը, քանզի իսկական հերոսները ամենեւին էլ դրա կարիքը չունեն:
«Առավոտ» օրաթերթ