Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանագծին երթեւեկությունը վերսկսվել է

Հունիս 21,2012 12:43

Սահմանագոտում ադրբեջանական գնդակոծությունների պատճառով հունիսի 6-ից 18-ը փակ էր Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Մեքենաները միջպետական ճանապարհի այդ հատվածն անցնում էին շրջանցիկ, 6,3 կմ երկարություն ունեցող Հարսնաքարի ճանապապարհով: Հունիսի 18-ից հիմնական ճանապարհով երթեւեկը վերսկսվել է:

Բաղանիսի գյուղապետ Ստեփան Սահակյանն ասաց, որ վերջին օրերին ճանապարհի եւ իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Սակայն ցանկացած պահի ադրբեջանական զինուժը կարող է ոտնձգությունների դիմել: Այդ դեպքում կրկին հարկ կլինի օգտվել շրջանցիկ ճանապարհից: Այդ ճանապարհում սողանքային ակտիվ գոտի կա, ինչի պատճառով Հայաստան բեռներ կրող խոշոր բեռնատարների երթեւեկը շրջանցիկ, լեռնային ճանապարհով վտանգավոր է: Հարկ է «պահեստային» ճանապարհը միշտ բարեկարգ վիճակում պահել, քանզի դա ռազմավարական նշանակության խնդիր է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930