Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Կառավարությունը կարծես ինչ-որ սոցիալական բունտերի է նախապատրաստվում»

Հունիս 21,2012 12:41

«Կառավարության այս ծրագրից չի երեւում, թե կառավարությունը առաջիկա 5 տարիների համար բանակաշինության ինչ կոնցեպցիա է որդեգրել, անտեսված են սահմանային արյունալի դեպքերի աճի տեմպերը»,- ԱԺ -ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթում նշեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ըստ նրա, բանակը ուժեղից զատ պետք է լինի մարտունակ, կարգապահ, իսկ այդ մասին ծրագրում անդրադարձ չկա. «Ոստիկանության իրավապահ մարմիննների գործողությունները պետք է ուղղվեն սոցիալական հակամարտությունների կանխմանը: Կարծես կառավարությունը ինչ-որ սոցիալական բունտերի է նախապատրաստվում: Սոցիալական հակամարտությունները, տնտեսական ճգնաժամերը չեն պահանջում իրավապահ մարմինների միջամտություն, առանց այդ էլ իրենց գործերը, պարտականությունները թողած՝ լծված են քաղաքական հետապնդմանը»:

Քաղաքացիները, ըստ նրա լքում են հայրենիքը, որովհետեւ ամեն վայրկյան յուրաքանչյուրին կարող են ծեծել, խեղել, զրկել ունեցվածքից ու սեփականությունից եւ ոչ մի պետական պաշտոնատար անձ դրա համար պատասխանատվություն չի կրի. «Երաշխիք չկա, որ առաջարկվող լուծումները ադեկվատ են այս իրավիճակին: Կառավարությունը դատախազական հսկողոււթյան ի՞նչ լրացուցիչ լծակներ է նախատեսում՝ արհեստական մեղադրանքներ մոգոնող, օպերատիվ ու հետախուզական մարմնի հանցանքները քողարկող մարմնից ինչպես պետք է  վերածի օրինականության մարմնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930