Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «ԲՀԿ-ն դեմ է կոնկրետ վարչապետի անձին»

Հունիս 21,2012 12:38

«Իշխանությունն ուզում է ընդդիմության հացը կտրել»,-այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով իշխանության այն մոտեցմանը, որ մշտապես խոսում է այնպես, թե տեղյակ է խնդիրներից:

Վերլուծելով ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը, պարոն Մարտիրոսյանը նշեց. « Հնարավոր չեմ համարում, որ այս ծրագիրը կյանքի կոչվի: Ամենայն հավանականությամբ 2013-ին նոր կառավարություն ենք ունենալու, Սերժ Սարգսյանի խոսքը հենց դրան էր վերաբերում»:

Վերլուծելով ծրագրի կոնկրետ դրույթներ՝ Ա. Մարտիրոսյանը նկատեց. «Ծրագրում նշված է ինստիտուցիոնալ բարեփեխումների մասին: Այդ բարեփոխումներն ինչպե՞ս են իրականացվելու, եթե խոշոր բիզնեսների գլխին կանգնած են հենց իշխանության ներկայացուցիչները: Ո՞վ պետք է իրականացնի բարեփոխումները. Օլիգարխնե՞րը, որ այս խորհրդարանում են: Խոսվում է նաև մարդկային կապիտալի զարգացման մասին: Մի հասարակությունում, որտեղ դուք հիասթափություն, սոցիալական և իրավական անարդարություն եք սերմանել, որի արդյունքում քաղաքացին արտագաղթում է, ի՞նչ մարդկային կապիտալի զարգացման մասին է խոսքը: Մարդիկ մութ ու ցուրտ տարիներին, պատերազմի տարիներին մնացին Հայաստանում, սակայն այսօր արտագաղթում են»:

Կառավարության ծրագրի այն դրույթը, թե պետությունը պարտավոր է քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովել, արժանացան Ա. Մարտիրոսյանի սուր քննադատությանը. «10 հազար դրամ ընտրակաշառքի միջոցով ձևավորված խորհդարանը և այդ խորհրդարանի կողմից ձևավորված կառավարությունը չպետք է խոսի արժանապատվության մասին, քանի որ արժանապատվությունը չի գնվում»:

Վերլուծելով ԲՀԿ-ի պահվածքը, մասնավորապես, որ իրեն ընդդիմության չհայտարարեց, Ա. Մարտիրոսյանը նշեց. « ԲՀԿ-ն կարծես թե դեմ է հենց կառավարությանը, կոնկրետ վարչապետի անձին, ոչ թե իշխանությանը, քանի որ այդ դեպքում նա իրեն ընդդիմություն կհայտարարեր: Իր թվակազմով ԲՀԿ-ն երկրորդ կուսակցությունն է: Պարզ է , որ այդ թվակազմը ունենալով՝ նրանք իրենց ներսում մտածել են, որ կարող են հավակնել վարչապետական պաշտոնին: Բայց երկրի առանցքային պաշտոնները հենց Հանրապետականի ձեռքին են: Ուստի կարելի է եզրակացնել որ հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930