Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է՝ չի ծխում, չի խմում, կրթությունն էլ անգլերեն է

Հունիս 21,2012 12:32

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ լրագրողներին ասել էր, որ արդեն հարց տալը փողով է սարքելու: Այսօր  մինչ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավորները ելույթ էին ունենում, նա դուրս եկավ ԱԺ միջանցք ու նստելով բազմոցին՝ ասաց. «Ինչի՞ ինձ հարց չեք տալիս, տվեք»: Մենք հիշեցրինք երեկվա ասածը, որ ախր հարց տալը փողով է, հաշվի առնելով, որ Դուք մի սուրճ խմելուց 20 հազար դրամանոց եք տալիս, հարցի գները պատկերացնում ենք: Նա հերքեց. «Ազիզ ջան, ես ընդհանրապես սուրճ չեմ խմում: Ո՛չ խմում եմ, ո՛չ ծխում: Սաղ կյանքս 5 բաժակ սուրճ խմած լինեմ, թե չէ»:

Պարոն Ալեքսանյանը շարունակում էր պնդել՝ հարցեր տվեք՝ պատասխանեմ: Երբ մի կին ասաց, որ ռուսախոս է, պատգամավորը պատասխանեց. «Վա՜յ, ափսոս, ես էլ անգլերեն գիտեմ, թե կարաք անգլերեն տաք հարցը՝ խնդրեմ: Ուղղակի իմ կրթությունը անգլերեն է»:

Պարոն Ալեքսանյանին խնդրեցինք պատմել իր երեխաներից՝ չա՞ր են: Նա ասաց՝ «նայած որը»: Պարզվում է՝ պատգամավորի գնահատմամբ ահավոր չար է միայն ամենափոքրը. «Երես ենք տվել, մնացած 6-ն էլ երես են տալիս, դրա համար էլ չար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930