Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Արամ Մանուկյանին. «Մտածեց արդեն այնքան են տեղավորվել, որ…»

Հունիս 21,2012 12:13

 

ԱԺ նիստի ընդմիջմանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ ի՞նչ էր հակադարձում ու ինչու էր բարկացել: Նա պատասխանեց. «Ասացի 26-ի միտինգին կասեք, միտինգային ժամանակաշրջան չի եւ չի կարելի լկտիության հասցնել ամեն ինչ»:

Ընդմիջմանը Գալուստ Սահակյանը լիաթոք արձագանքեց Արամ Մանուկյանի ելույթին. «Սա կառավարության ծրագիր է, եւ ոչ թե որեւէ կուսակցության կամ քաղաքական թիմի խնդիր: Մեր մոտեցումը հանգիստ մթնոլորտ ստեղծելու՝ մի տեսակ հռետորի խաբուսիկ վիճակի մեջ գցեց: Մտածեց, արդեն այնքան են տեղավորվել, որ կարող են կուսակցությանը հարվածեր հասցնել: Քաղաքական մեծամասնությունը եւ կառավարությունը նույն թիմ են, այդ բոլոր օրենսդրությունները համատեղ քննարկումների արդյունքում են ստեղծվել: ՀՀԿ-ն 5 տարիների ընթացքում 350 նույնիսկ մայր օրենքի առաջարկությամբ է հանդես եկել, բայց 4-րդ գումարումը չի հասցրել քննարկել: Փորձում են տրամաբանորեն մթնոլորտ ստեղծել, իբրեւ թե անգործունակ ենք: Երկրորդը՝ աբսուրդ բան է խոսում, թե էսքան հազարից բոլորը կողմ են քվեարկել՝ չմտածելով, որ դա մեր նախագծերն են եւ քաղաքական մեծամասնությունը բնական է, որ կողմ պիտի լինի: Չունենալով փաստացի որեւէ բան՝ փորձեց սպեկուլյատիվ վիճակ ստեղծել, որը, բնականաբար, իրեն չէր սազում: Ինձ էլ չսազելով՝ փորձեցի կանխել, որպեսզի անճշմարտության փոսի մեջ այդպիսի տվայտանքներով չհեռանա»:

Մենք նաեւ հետաքրքրվեցին՝ հաշվի առնելով երեկվա բուռն քննարկումները եւ այսօրվա Ձեր հունից դուրս գալը, կարո՞ղ ենք ասել, որ ՀԱԿ-ը նյարդայնացնում է Ձեզ՝ պարոն Սահակյանը պատասխանեց. «Նախ, հունից դուրս գալ չասենք: Միշտ այս տարիների ընթացքում ասել եմ հետեւյալը՝ մի՛ անպատվեք: Եթե անպատվում եք՝ կհակադարձենք: Եթե քննադատում եք՝ քննադատեք: Առաջ շարժվող քաղաքական ուժը, ինչքան էլ բամբասի, որ խախտումներ են եղել, չի կարող 7 պատգամավոր բերի ԱԺ, գոնե 17-ը պիտի բերի, եթե այդքան հասարակությունը ոտքի վրա է կանգնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930