Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն արդյունք չեն տալու այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ կլինի. Aravot.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Ադրբեջանը ՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ՝ փորձելու է հարցը տեղափոխել այնտեղ:
Պարոն Մանոյանի համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն էլ ՝ այլեւս չձգձգել ղարաբաղյան հարցի լուծումը հարցի լուծում չէ. «Դա հերթական հայտարարությունն է կասեի, որովհետեւ արդեն 2009 թվականից ի վեր իրենք նման հայտարարություն այս ամիսներին կատարում են՝ միջազգային հավաքների ժամանակ: Եվ ուրեմն ակնկալել, որ իրենց հայտարարույթւոնն ինչ-որ նոր բաների կբերի, հիմք չկա: Կարծում եմ հիմնական նպատակը պատերազմի առաջն առնելն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ