Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանն ու ՀՀԿ պատգամավորները բանավիճեցին

Հունիս 21,2012 11:31

Այսօր ԱԺ-ում Արամ Մանուկյանը պատասխանեց վարչապետի երեկ արած հայտարարությանը, թե իրենց ժամանակ արտագաղթն ավելի մեծ է եղել, քան այս կառավարության ժամանակ: «Երեկ իմ հարցի ժամանակ վաչապետը 3 սխալ թույլ տվեց»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա վիճակագրական թվերով ներկայացրեց, որ վարչապետը չի տիրապետում թվերին. «Կառավարությունը չարաճճի երեխայի նման է, երբ փողի հետ է աշխատում, նա գայթակղության է ենթարկվում: Քաղաքական ուժն է, որ պետք է տիրություն անի, դա ՀՀԿ-ն է, չմոռանամ գործընկերոջն էլ՝ ՕԵԿ-ին: Հարգելի Հանրապետական կուսակցություն, 4-րդ գումարման ընթացքում 1412 օրենք եք ընդունել, 1200-ը կառավարությունն է ներկայացրել, ո՞ւր է ձեր ներկայացրած օրենքը: 200 օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել»:

Արամ Մանուկյանի ելույթին տեղից հակադարձում էին ՀՀԿ-ական պատգամավորները: Նրանք պնդում էին, որ Արամ Մանուկյանն ասի այդ ինֆորմացիայի աղբյուրը՝ բնականաբար չհամաձայնելով դրանց հետ: Արամ Մանուկյանը նշեց աղբյուրը՝ «Բաց հասարակության ինստիտուտի մոնիտորինգն է աղբյուրը»:

Նա դժգոհ հեռացավ ամբոնից, քանի որ խոսքն անավարտ մնաց, ժամանակն էլ սպառվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930