Տուրիստական գործակալություններն արդեն սկսել են ներկայացնել իրենց հետաքրքիր առաջարկներն ու գայթակղիչ գները։ Որպեսզի պարզենք, թե մոտավորապես որքան գումար անհրաժեշտ կլինի ամառվա 10-օրյա հանգիստն ապահովելու համար, զանգահարեցինք մի քանի տուրիստական գործակալություն։ Ի դեպ, մատուցվող ծառայություններն ու գները չափազանց բազմազան էին, բայց որ գրպանդ պետք է լիքը լինի, դա միանշանակ է։ Ինչպես մեզ հավաստիացրին գործւսկալություններում, ամենից շատ ամռանը հաճախորդները նախընտրում են գնալ Վրաստան, Իսպանիա, Բուլղարիա, Կիպրոս, Թաիլանդ, Շրի Լանկա, Հունաստան, Իտալիա, Թուրքիա եւ Հորդանան։ Իսկ Դուբայ եւ Եգիպտոս խորհուրդ է տրվում մեկնել ձմռանը։ Ի դեպ, ոչ մի տուրիստական գործակալություն կոնկրետ գին չնշեց, քանի որ ամեն ինչ կախված է հաճախորդի ցանկությունից։
Ներկայացնում ենք երեւանյան տուրիստական գործակալություններից մեկի գնացուցակը՝ գովազդից խուսափելու համար չնշելով գործակալության անունը.
Թաիլանդ՝ ամբողջական 10-օրյա փա¬թեթ՝ 1500 ԱՍՆ դոլար,
Դուբայ՝ Շարժա, ամբողջական 8-օրյա փաթեթ՝ 800 ԱՄՆ դոլար,
Թուրքիա՝ Բոդրում, 15-օրյա փաթեթ՝ 2200 ԱՄՆ դոլար,
Իսպանիա՝ 10-օրյա փաթեթ՝ 1700 ԱՄՆ դոլար,
Հունաստան՝ 7-օրյա փաթեթ՝ 1300 ԱՄՆ դոլար,
Բուլդարիա՝ 10-օրյա հանգիստ՝ 1500 ԱՄՆ դոլար։
Սակայն այս գնացուցակը միանշանակ չէ, կարոդ են լինել տատանումներ՝ կախված հյուրանոցի ընտրությունից եւ այլն։
Հիմա ներկայացնում ենք Հայաստանի հանգստյան տների մոտավոր գնացուցակը.
Ծադկաճոր՝ 7 օր՝ 170.000 դրամ,
Ջերմուկ՝ 7 օր՝ 220.000 դրամ,
Սեւան՝8 օր՝ 160.000 դրամ,
Դիլիջան՝ 7 օր՝ 200.000 դրամ,
Աղվերան՝ 7 օր՝ 200.000 դրամ։
Կարծում ենք՝ արդեն պարզ է՝ համեստ աշխատավարձով քաղաքացին դժվար թե կարողանա իրեն նման վայելքներ թույլ տալ։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Ժողովուրդ»