Հունիսի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2108» մակնիշի 31 UՏ 042 պ/հ ավտոմեքենան (վարորդ` պայմանագրային զինծառայող` 1988 թ. ծնված Վալերիկ Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սարալանջին և շրջվել: Պատահարի հետևանքով ուղևոր` 1978 թ. ծնված Էդգար Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորները` պայմանագրային զինծառայողներ 1987 թ. ծնված Վահե Դանիելյանը և 1988 թ. ծնված Տիգրան Մխիթարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի և Վայքի բժշկական կենտրոններ:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ԱԻՆ