Հունիսի 20-ին, ժամը 21.49-ին Նինա Պետրովայից ահազանգ է ստացվել, որ ինքը հանդիսանում է Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, գտնվում է Երևանից մոտ 150 կմ հեռավորության վրա՝ անծանոթ վայրում, իրենից գողացել են փաստաթղթերն ու դրամական միջոցները:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Բուլղարիայի հանրապետության դեսպանատունը:
Ն. Պետրովայի գտնվելու հավանական վայրերն էին` Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Ջուջևան, Ոսկևան և Այգեհովիտ գյուղերը, որոնց գյուղապետերի օգնությամբ կազմակերպվել են որոնողական աշխատանքներ:
Արդյունքում պարզվեց, որ Ն. Պետրովան գտնվում է Այգեհովիտ գյուղի հարակից «Համզասար» կոչվող հանդամասում և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կարդացեք նաև
ԱԻՆ