Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարիների ընդմիջումից հետո երեկ խորհրդարանում ընթացավ շատ հետաքրքիր քաղաքական քննարկում

Հունիս 21,2012 11:13

Խորհրդարանում երեկ բոլորովին այլ մթնոլորտ էր, այլ իրավիճակ։ Ու հիմնական պատճառը, թերեւս, Հայ ազգային կոնգրեսի պատգամավորների ներկայությունն էր նիստերի դահլիճում։ Առավոտյան խորհրդարանը սկսեց նոր ձեւավորված կառավարության ծրագրի քնարկումը։ Այնտեղ էր կառավարության ողջ կազմը, բացակա պատգամավորները շատ քիչ էին։ Լրագրողները, որ նախկինում իրենց օթյակներում շատ քիչ էին լինում եւ նիստերի ընթացքին առանձնապես չէին հետեւում, քանի որ դրանք հիմնականում չափազանց ձանձրալի էին, երեկ օթյակներից գրեթե դուրս չէին գալիս։ Իրար փոխարեն կոճակ սեղմելու, հորանջող եւ ձանձրացող դեմքեր  տեսնելու փոխարեն, տարիների ընդմիջումից հետո երեկ խորհրդարանում ընթացավ շատ հետաքրքիր քաղաքական քննարկում։ Նիստերի դահլիճը, որ նիստերի միայն առաջին՝ առավելագույնը 30 րոպեների ընթացքում էր լիքը լինում, երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը՝ ժամը 18.00-ն, լիքն էր ու Կոնգրեսի պատգամավորները, ինչպես նաեւ խորհրդարանական մյուս երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ §Ժառանգության¦ պատգամավորները պարզապես ջախջախեցին կառավարության ծրագիրը։

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930