Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. «Բժիշկը նախեւառաջ մտավորական է եւ պիտի «Հարսնաքարում» հաց չուտեր»

Հունիս 21,2012 11:10

Հատված Ալվարդ Պետրոսյանի հարցազրույցից:

– Ես չեմ պատկերացնում, թե բժիշկները «Հարսնաքարում» ինչ գործ ունեին: Ինձ համար այդ «Հարսնաքարը» հղփացած օլիգարխների հարսանիքների, նորահարուստների զավակների հարսանիքների եւ խնջույքների տեղ է: Այդպես է տպավորվել, որովհետեւ ամեն տարի նման մի քանի հարսանիքների աղմուկը հասարակությունը լսում է: Եվ դա ինձ համար, ճիշտն ասած, վատ տոն է:
Դուրս է գալիս՝ ես այդ խեղճ տղաներին եմ մեղադրում, չէ՞: Բայց ինձ համար բժիշկը նախեւառաջ մտավորական է եւ պիտի «Հարսնաքարում» հաց չուտեր: Ես բնավ զարմացած չեմ, որ այնտեղ բժիշկների հանդեպ «ինքնադատաստան» են տեսել, որովհետեւ, իմ կարծիքով, այնտեղ հենց այդ տեսակը պիտի աշխատի` հղփացած, որը միայն տեսնում է փողատերերի, որոնց առաջ ոչ մի արգելանք չկա, որոնք ամեն ինչ իրենց կարող են թույլ տալ եւ անել: Ոչ մի մտավորական, վստահ եմ, այնտեղ հարսանիք կամ ծնունդ չի անում:
Գիտեք, մեր ժամանակ դատավորները չէին համարձակվում ռեստորանում ճաշել, որովհետեւ անմիջապես դա հատուկ մարմինների ուշադրությունը կգրավեր: Բնականաբար չեմ ասում կաշառք չկար եւ այլն, բայց մի ինչ-որ ձգվածություն կար:
Ի դեպ, վետերոկներ էին ծայրամասերում ստեղծում, որ այդ մարդիկ թաքուն, աչքից հեռու, մտքից հեռու, կարողանային գնալ: Հիմա բոլոր սահմաններն անցած են, որովհետեւ ոչ ոք ոչ մեկի առաջ պատասխան չի տալիս: Ցավոք, այս ամենն այնքան սովորական է, այնքան առօրեական:
Տա Աստված, որ բժիշկը ողջ մնա, տա Աստված, որ իրենք հասկանան, որ ուտելն էլ է դասակարգային, որ «Հարսնաքարում» բժիշկը, ուսուցիչը, արվեստագետը իր երեխայի հարսանիքը չպետք է անի: Որ մարդկային հարաբերություններում, ուր ուտելը եւս հաճելի պահ է, պիտի գեղագիտական արդարացում էլ ունենա: Լափատներում ուտելը եւ նորմալ միջավայրում ուտելը տարբեր բաներ են:
Ես ասացի այն, ինչ մտածում եմ: Երբեք չի կարող պատահել, որ ես այդ «Հարսնաքարում» իմ թոռան հարսանիքն անեմ: Բնականաբար տղայինս չեմ արել: Երբեք չի պատահի, որ իմ բարեկամին կամ ընկերոջս, որին կարող եմ տանը կերակրել, տանեմ նման տեղ զարմացնելու: Դա իմ դասի մարդու համար չէ: Խոսքը բնավ վճարունակության մասին չէ, այլ տեսակի:
  Անահիտ ԵՍԱՅԱՆ
«Հայոց աշխարհ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930