Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան մարդ կարող է շահել Աժ-կառավարություն առողջ կոնֆլիկտից

Հունիս 21,2012 10:36

Չգիտեմ՝ օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի §հոտ¦ էր փչում։ Եվ ժամանակին արածս կանխատեսումները, որ առաջիկա Ազգային ժողովը  հաստատ ավելի լավն է լինելու, քան վերջին նախորդները, կարծես իրականություն են դառնում։ Եթե երկու տասնյակ ելույթներից 4-5-ը լավն են՝ դիպուկ, թեմային առնչվող եւ գրագետ, կնշանակի արդեն գործ ունենք լուրջ քաղաքական ամբիոնի հետ։ Եթե այսպես գնա« ապա առաջիկայում  կառավարությունը, նախագահի աշխատակազմը, դատական համակարգը չեն կարող չձգվել եւ  չփորձել հասնել ԱԺ-ին իրենց գործառույթներն իրականացնելու մրցավազքում։ Երեկվա խոսակցությունից արդեն իսկ պարզ դարձավ, որ կառավարությունը թույլ, դեկլարացիոն բնույթի, կիսատ-պռատ ծրագիր է ներկայացրել։  Պատկերացնո՞ւմ եք՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի, հայտարարությունների օրերին ի՞նչ է կատարվելու  խորհրդարանում։ Ինչպես են նախարարներին ու վարչապետին պատին դեմ տալու եւ ինչ կենսական հարցեր են բարձրացնելու, որոնք մինչ օրս չեն բարձրացվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան խնդիրներ կարող են լուծվել, ինչքան մարդ կարող է շահել Աժ-կառավարություն առողջ կոնֆլիկտից։

Գուցե սա այնքան էլ օրենսդիր մարմնի գործառույթ չէ, եւ ԱԺ-ն կոչված է օրենքների միջոցով կարգավորման մեխանիզմներ ձեւավորելուն, սակայն պետք չէ մոռանալ, որ ԱԺ-ն նաեւ քաղաքական մարմին է եւ այն միակ համապետական մարմինը, որն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, եւ վատ չէ, որ անմիջականորեն էլ զբաղվի ժողովրդի  հոգսերով։  Սա, կարելի է ասել, ճանապարհի սկիզբն է. հաջորդ խորհրդարանն արդեն ավելի

կնմանվի օրենսդիր մարմնին եւ ավելի շատ չկատարի իր բուն գործառույթները։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930